Մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք Նիկոլի հետ. մանրամասներ ՀՀԿ-ի ներքին խոհանոցի վիճակից. «Հրապարակ»

«Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաև Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, և որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»: Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ ևս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն:
«Ուներ, և մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, և մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»: Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որևէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»: Ոչ մի խոչընդո՞տ մայիսի 8-ին նրա ընտրությանը։ «Ո՛չ մի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: