Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար       ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարը առաջին տասնյակում չկան. ՔՊ 50յակը․ «Ժողովուրդ»    

04 մայիս 2018 10:30

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուծարի ԱԺ-ն. «Ժամանակ»

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուծարի ԱԺ-ն. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, և նա կընտրվի վարչապետ: 

Մի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, իսկ քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, որ այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր