Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը (հատված ֆիլմից)          Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին       Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..    

04 մայիս 2018 14:45

Մահափորձ՝ Երեւանում , կրակել են 29-ամյա երիտասարդի գոտկային հատվածին, արմունկին

Մահափորձ՝ Երեւանում , կրակել են  29-ամյա երիտասարդի գոտկային հատվածին, արմունկինՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.:
Նախնական տվյալներով՝ 29-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու շապիկից պատռված հատված՝ արնանման հետքերով, «Samsung» տեսակի  բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները, այդ թվում` վիճաբանության մասնակից անձանց ինքնությունը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր