Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով    

05 մայիս 2018 11:20

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրեւանի Մոնթե Մելքոնայնի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է:
Այսօր շատ քիչ թվով աշակերտներ են եկել դասի: Նրանց պահանջը մեկն է` տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:
Այսօր այդ պահանջի հետ կապված դպրոցի դահլիճում նաեւ քննարկում է տեղի ունեցել:
Նշենք, որ երեկ դպրոցի բակում հավաքվել էին դպրոցի աշակերտնեը եւ ծնողները, նրանք պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Նրանց խոսքով տնօրենը շարժման օրերին աշակերտներին չի թույլատրել մասնակցել բողոքի ակցիաներին, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, որը երեխաների համար բացել էր դուռը, ցանկացել է աշխատանքից ազատել:
Երեկվա ակցիային մասնակցող «Իրազեկ քաղաքացի» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց,որ մի քանի ժամվա ընթացքում կոռուպցիոն սխեմա բացահայտվեց տնօրենի հետ կապված եւ իրենք նյութեր  են հավաքելու, որպեսզի ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն:
Նշենք, որ երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ դիմում են ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տնօրենի հետ աշխատանքային պայամնագիրը լուծարելու պահանջով:
Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր