Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն    

05 մայիս 2018 12:15

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրային կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։ Նշենք, որ երեկվանից դպրոցի  աշակերտներն ու ուսուցիչները ցույց էին անում` պահանջելով տիկին Ռուզաննայի հրաժարականը: Պատճառն այն էր,որ տիկին Ազիզյանը ճնշում էր գործադրում իր ուսուցչական կազմի վրա, անցել էր պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին: Հավելենք, որ այսօր քաղաքապետի հանձնարարականով դպրոց էր այցելել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը` ստեղծված իրավիճակին ծանոթանալուև  դասերը վերականգնելու համար:
Նշենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննեսյանը հայտարարել էր , որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ դպրոցի տնօրենը 10 այլ անձանց հետ ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր