Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

05 մայիս 2018 13:40

Նիկոլ Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել. մայիսի 9-ին կլինի Արցախում

Նիկոլ Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել. մայիսի 9-ին կլինի ԱրցախումՀաջորդ շաբաթ արդեն Հայաստանը կունենան նոր վարչապետ. խորհրդարանը կընտրի ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ անգամ դե յուրե իշխող ՀՀԿ-ն է հայտարարել, որ նպաստելու է նրա ընտրությանը` ապահովելով անհրաժեշտ թվով կողմ ձայներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընտրվելուց հետո` արդեն մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախի Հանրապետություն, մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: Նկատենք, որ այս առումով Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել, քանի որ հակառակ դեպքում Երեւանում նա ստիպված էր լինելու որպես վարչապետ պաշտոնական արարողություններին մասնակցել ՀՀԿ-ական պաշտոնյաների հետ միաժամանակ:
Չնայած` քանի դեռ չեն անցկացվել ԱԺ նոր ընտրությունները, նա վաղ, թե ուշ ստիպված է լինելու նման շքախմբի կազմում հայտնվել: Բացի այդ` մայիսի 10-ին կլինի Փաշինյանի վարչապետության առաջին կառավարության նիստը, որին եւս ՀՀԿ-ական փոխվարչապետներն ու նախարարները կմասնակցեն: Ի դեպ, Փաշինյանն արդեն խոստացել է, որ այդ նիստին կմասնակցեն նաեւ լրագրողները, ասել է, թե նա կառավարության նիստերը պատրաստվում է դռնբաց անցկացնել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր