Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

05 մայիս 2018 19:20

Զբոսաշրջիկները 2 ժամ գլխիվայր կախված են մնացել «Ամերիկյան բլրակներից». տեսանյութ

Զբոսաշրջիկները 2 ժամ գլխիվայր կախված են մնացել «Ամերիկյան բլրակներից». տեսանյութՃապոնիայում Universal Studios Japan զբոսայգու այցելուները մնացել են կանգ առած «Ամերիկյան բլրակների» մեջ: Այդ մասին տեղեկացնում է bagnet.org-ը:
Թռչող վիշապի տեսքով վագոնների շարքը խափանման հետևանքով կանգ է առել գետնից 30,5 մ բարձրության վրա: 64 այցելու օդում գլխիվայր կախված են մնացել: Մարդկանց հաջողվել է ազատել միայն երկու ժամ անց, քանի որ փրկարարները դժվարությամբ են կարողացել մոտենալ նրանց:
Բարեբախտաբար՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կազմակերպիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար և բացատրել են, որ իրավիճակի պատճառը կարգավորիչ շարժիչի խափանումն է եղել:














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր