Եթե ինչ-որ բան «սպառնում է» ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում          ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը       Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար    

07 մայիս 2018 12:20

Վաղը Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ կընտրվի. Էդմոն Մարուքյան

Վաղվանից Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ կդրվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Վաղը Նիկոլ Փաշինանը ՀՀ վարչապետ կընտրվի։ Սրանով Հայաստանում նոր սկիզբ կդրվի փոփոխությունների», - նշեց նա։
Մարուքյանի խոսքով՝ հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետը պետք լինի նա, ով նախաձեռնել է հեղափոխությունը։
«Այստեղ տարաձայնություն չկա, ով նախաձեռնել է, կազմակերպել է ու հավատացել է դրան, հենց նա էլ պետք է հնարավորություն ու պատասխանատվություն ստանա այդ փոփոխություններն իրականացնելու համար», - նշեց նա։
Վերջինս ընդգծեց, որ պետք է անել ամեն ինչ մարդկանց հույսն արդարացնելու համար։
«Բոլորս մեր տեղում պետք է ամեն բան անենք, որ Հայաստանն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որը մենք ունեինք և քննադատում էինք ու մինչ օրս էլ դրանք կան։ Խորքային ու համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնց համակարգային լուծումներ պետք է տալ», - նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր