Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

07 մայիս 2018 13:50

«Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու». Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու:
«Ես արդեն հայտարարել եմ, որ մենաշնորհներ չեն լինելու եւ կարծում եմ, բոլորս էլ արձանագրում ենք, որ այդ բոլոր հայտարարությունները իրականություն են»,-ԱԺ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը, ով դուրս էր եկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից:
Հարցին, թե մայիսի 8-ից հետո մարդիկ կարող են արդեն ինչ ուզում են ներկրե՞ն, նա պատասխանեց. «Քանի որ այս պահին վարչապետ չեն, չեմ ուզում ոչ մի հայտարարություն անել։ Իմ վարչապետ ընտրվելու պահից, այո, եւ միանշանակ այո, մենք պետք է հետեւենք, որ այդ հայտարարությունների տակ իրադարձությունը կշարունակվի»:
Փաշինյանն ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարության նիստերը դռնբաց կլինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր