Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 մայիս 2018 17:20

Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը փոխվեց:

Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով բավարարելով համապատասխան միջնորդությունը, փոխեց ընտրված խափանման միջոցը, դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակեց նրան, խափանման միջոց ընտրեց ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր