Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 մայիս 2018 19:36

Հանձնարարվել է նախապատրաստվել մայիսի 25-ին. խստացված հսկողություն սահմանել «Վերջին զանգին»

Հանձնարարվել է նախապատրաստվել մայիսի 25-ին. խստացված հսկողություն սահմանել «Վերջին զանգին»Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը:
Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
Հանձնարարվել է նաև ՃՈ հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովման ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր