2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

08 մայիս 2018 21:00

Վարչապետն ընդունել է Վիգեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին:
Վարչապետի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման:
Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիակացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր