Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

09 մայիս 2018 15:10

«Լարվածությունը կա, որևէ բան չի փոխվել». Վիգեն Սարգսյանը՝ սահմանային իրավիճակի մասին

«Շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հայտարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անել հայտարարություն ներքաղաքական պրոցեսների համար, բացարձակ անարգանք է ոչ միայն՝ պաշտպանության նախարարի, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի նկատմամբ։ Դա ի՞նչ է նշանակում, որ ես կարող եմ հայտարարություն անել, որն իմ զինվորն իր աչքով տեսնում է, որ այդպես չէ, իսկ ես անում եմ հայտարարություն։ Մարդիկ, ովքեր դա ասում են, խառնում են ներքին և արտաքին հասարակություն հասկացությունները։ Իրենց թվում է, որ կարելի է կառավարել արտաքին հասարակությունը՝ առանց ներքին հասարակության հետ փոխվստահություն ունենալու։
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչպես պետք է նայեմ իմ սպայի, իմ հրամանատարի աչքերին, եթե նա գիտի, որ ես սուտ եմ ասում։ Նման հայտարարություններ հերքելն անպատասխանատու ձևով՝ շատ վտանգավոր է, որովհետև դա կարող է բանակի հայտարարությունների նկատմամբ անվստահություն առաջացնել հասարակությունում»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց՝ սահմանային իրավիճակի մասին տեղեկանալու համար այս օրերին այդպես էլ որևէ զանգ չի ստացել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանից կամ շարժման այլ անդամներից։
«Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով։ Վիճակը սահմանին այնպիսին էր, ինչպիսին նկարագրած էր մեր հայտարարություններում, Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և այն պահել հսկողության տակ, և պատրաստ են ցանկացած գործողություններին հակահարված հասցնել, ինչպես դա պահանջում է մեր երկրի շահը։ Լարվածությունը կա, որևէ բան չի փոխվել, այն արտահայտվում էր ոչ թե կրակի ինտենսիվությամբ, այլ կուտակումներով, և այդ կուտակումները շարունակում են նույնը մնալ»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր