25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

10 մայիս 2018 14:45

Հերպեսի դեմ պատվաստանյութը կարող է շուտով իրականություն դառնալ

Գիտնականները մոտ են հերպես վիրուսի պատճառով սեռական օրգանների վրա առաջացող գորտնուկների դեմ պատվաստանյութի ստեղծմանը։ Պատվաստանյութի տարբերակներից մեկը, որը պարունակում է վիրուսի 3 առանցքային պրոտեին, արդեն հաջողությամբ փորձարկվել է ծովախոզուկների ու կապիկների վրա։ Շուտով՝ ամենայն հավանականությամբ 18 ամիս հետո, պետք է իրականացվեն փորձարկումներ նաեւ մարդկանց վրա։
Սեռական օրգանների հերպեսը սեռական ճանապարհով փոխանցվող առավել տարածված հիվանդություններից է։ Հիմա գոյություն չունի ո’չ այդ հիվանդության բուժում, ո’չ էլ դրա դեմ պատվաստանյութ։
Հերպեսի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարողանում է շրջանցել իմունային համակարգի պաշտպանությունը ու հաջողությամբ պաշտպանվել հակավիրուսային նյութերից։ Համարվում է, որ 1-ին տիպի հասարակ հերպեսի վիրուսով (HSV-1)  վարակված է 3 մարդուց 2-ը, իսկ 2-րդ տիպի հասարակ հերպեսի վիրուսով (HSV-2)՝ 5-ից 1-ը։ Ու չնայած ոչ բոլոր վարակվածների մոտ է վիրուսն իրեն զգացնել տալիս, նրանք, միեւնույն է, մնում են վիրուսակիրներ ու կարող են այն փոխանցել ուրիշներին։ Համարվում է նաեւ, որ հերպեսի վիրուսակիրների շրջանում ՄԻԱՎ վարակման հավանականությունն ավելի բարձր է, քան մնացած բնակչության շրջանում։
Նոր պատվաստանյութը, որը մշակել են Louisiana State University-ի գիտնականները,  փորձարկվել է ծովախոզուկների վրա, ու հետազոտության արդյունքները հրապարակվել են Vaccine ամսագրում՝ պատվաստված 9 խոզուկներից  ոչ մեկը չի վարակվել հերպեսով HSV-2 վիրուլենտային շտամի հետ շփումից հետո,  մինչդեռ բոլոր 9 չպատվաստված խոզուկները վարակվել են։
Ինչպես նշել է առաջատար հեղինակ Կոնստանտին Կուսուլասը, մյուս հետազոտությունները, որոնք դեռ չեն հրապարակվել գիտական ամսագրերում, ցույց են տվել, որ պատվաստանյութը նաեւ մոբիլիզացնում է արդեն հերպեսով վարակված ծովախոզուկների իմունային համակարգը ու օրգանիզմին օգնում ավելի արդյունավետորեն պայքարել հիվանդության դեմ։  Հետազոտությունները նաեւ հաստատել են կենդանիների համար այդ պատվաստանյութի անվտանգությունը։
Կուսուլասի խոսքով՝ այդ պատվաստանյութն ունի հսկայական ներուժ՝ այն կարող է ե՛ւ կանխել ախտահարումը, ե՛ւ օգնել բուժմանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր