Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 մայիս 2018 12:50

Ինչ սկզբունքով է աշխատելու ԱԱԾ նոր տնօրենը. Արթուր Վանեցյանը մանրամասնում է

Ինչ սկզբունքով է աշխատելու ԱԱԾ նոր տնօրենը. Արթուր Վանեցյանը մանրամասնում էԱզգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ իր նշանակման մասին իմացել է երեկ, առաջարկը ստացել է վարչապետից.
«Քննարկել ենք և որոշում է կայացվել, որ վարչապետը նշանակի»:
Թե ի՞նչ սկզբունքով է աշխատելու, որովհետև ԱԱԾ-ից դժգոհությունները շատ են, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որպեսզի արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը` ապահովելու ՀՀ ազգային անվտանգությունը»:
ԱԱԾ պետը հրաժարվեց նշել որևէ խնդիր` պատճառաբանելով, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի, «մի քիչ աշխատելուց հետո», որովհետև ԱԱԾ համակարգում աշխատելն այլ է, այն ղեկավարելը` այլ:
Թե ինչո՞վ էր պայմանավորված իր ընտրությունը, Ա.Վանեցյանը հորդորեց հարցն ուղղել վարչապետին. «20 տարի աշխատում եմ համակարգում, այլ տեղ չեմ աշխատել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր