Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

14 մայիս 2018 13:07

Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը. Բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ

 
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Ազատամարտիկ վոլոդյա Ավետիսյանի խոսքով, դատախազն ու դատավորը դեռ գործում են հին մեթոդով. «Հիմա պահանջում ենք դատախազի հրաժարականը: Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, իր ռեժիմը ևս պետք է հրաժարական տա: Հասնելու ենք նրան, որ օրենքը գործի բոլորի համար: Մասնավորապես, 2 օր առաջ դատարանը չփոխեց «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը: Մենք ուզում ենք սրանով վարչապետին ցույց տալ, որ անօրինականությունները շարունակվում են, հին ռեժիմը դեռ գործում է»:
Վոլոդյա Ավետիսյանը կոչ հղեց արդարադատության նորանշանակ նախարարին՝ ասելով. «76 հոդվածը՝ վաղակետը, դեռ չի գործում, մարդկանց բերդերից ազատում են փողերով, կոռուպցիան շարունակվում է, ուստի պետք է ուշադիր լինեն: Մարդիկ պետք է վաղաժամ ազատվեն բերդերից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր