Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 մայիս 2018 12:03

Լինելու եմ անողոք, խստագույնս կպատժվեն. Մանե Թանդիլյան

Լինելու եմ անողոք, խստագույնս կպատժվեն. Մանե ԹանդիլյանՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սիրելի հայրենակիցներ, այսօր սկսել եմ նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:
Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։
Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:
Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են.
կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։
Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր