Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ          Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին       Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ    

15 մայիս 2018 16:20

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է առաջին պաշտոնյային

 
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջին ազատում է արել:
Ոստիկանապետի պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, Օսիպյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանին: 
Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, միայն, որ ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են:
Առաջիկայում նույնպես կադրային փոփոխություններ են սպասվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր