Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 մայիս 2018 18:20

Արագ նիհարելու հեշտ միջոց


Միշտ մտածում ենք, որ նիհարելը ծանր և հետևողական աշխատանք է պահանջում: Այն մարդը, ով նիհարում է, անմիջապես հերոս է դառնում: «Այ քեզ կամքի ուժ»,-ասում ենք: Նիհարելը, պարզվում է, այնքան բարդ չէ, որքան շատերն են կարծում: Նիհարելուն պետք է վերաբերվել որպես հոբիի, որի ընթացքում և՛ հաճույք ես ստանում, և՛ հաջողության հասնում: Պետք է հետևել ընդամենը 6 կանոնների, և ձեր նպատակակետն օրեցօր ավելի ու ավելի մոտ կլինի:
1. Ճիշտ ճարպեր- Առողջ և կանոնակարգված սննդակարգ: Պարտադիր օմեգա-3 թթվով հարուստ մթերքներ կերեք՝ ձուկ, ընկուզեղեն, ավոկադո, բուսական յուղեր:
2. Ավելի շատ սպիտակուցներ- Սպիտակուցը մկաններն ամրացնող տարրն է: Սպիտակուցներ պարունակող սնունդ օգտագործելով՝ դուք ոչ միայն ավելի երկար ժամանակ ձեզ կուշտ կզգաք, այլև՝ կբարձրանա նաև ձեր էներգիան: Սպիտակուցային դիետան արագ արդյունք է ապահովում:
3. Դետոքսիկացիա- Օրգանիզմը մաքրեք տոքսիններից, աղիները մաքրող դիետա պահեք: Պարտադիր և բավականաչափ քանակությամբ ջուր օգտագործեք:
4. Վիտամին D- Սննդի մեջ ներառեք յուղոտ ձկներ, ձվի դեղնուց, կարագ, պանիր, կաթ:  Այս բոլոր մթերքներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ վիտամին B, որի շնորհիվ ավելի շուտ կնիհարեք: Վիտամին D-ն խթանում է օրգանիզմում ավելորդ ճարպերի այրմանը
5. Ֆիզիկական վարժություններ– Նիհարելու և կառուցվածքը պահպանելու համար պետք է ֆիզիկական վարժություններ կատարել: Ավելորդ քաշ կորցնելու համար բավական կլինեն նաև միայն առավոտյան վարժությունները: Դիետայի հետ համատեղ՝  արդյունքը կլինի կատարյալ: Վարժությունների կատարումն արագացնում է նյութափոխանակությունը և խթանում  մկանային զանգվածի աճը:
6. Թեյ- Կանաչ կամ սև թեյ խմեք: Ամեն դեպքում թեյն օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այնպես որ, արագ քաշ կորցնելու համար ավելի հաճախ թեյ խմեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր