Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

16 մայիս 2018 11:31

Ադրբեջանն էլ էր հոգնել Սերժ Սարգսյանից. նա չի համարձակվի սկսել պատերազմ

Ադրբեջանն էլ էր հոգնել Սերժ Սարգսյանից. նա չի համարձակվի սկսել պատերազմ«Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն , այդ իսկ պատճառով էլ շտապում է հանդիպում իրականացնել նոր իշխանության հետ: 
Ադրբեջանն էլ էր հոգնել Սերժ Սարգսյանից, որքան որ մենք, քանի որ ՀՀ նախկին իշխանությունները զբաղված էին ֆռցնելու, խաբելու և ձգձգելու գործերով:
Նոր իշխանությունից եկող մեսիջները ԼՂՀ-ի պահով, բավական դրական են , որով Ադրբեջանին ցանկանում է ասել, որ մենք պատրաստ ենք խոսել: Մինչդեռ Ադրբեջանը ցանկանում է շուտափույթ փոխել ստատուս-քվոն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ նոր իշխանության և ԼՂՀ հարցի լուծան թեմայի շուրջ:
Քաղաքագետ Գրիգորյանը ասաց, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը օր օրի բարձրանում է, և Ադրբեջանը չի համարձակվի սկսել պատերազմ , քանի որ առանց այն էլ Ալիևի վարկանիշը շատ ցածր է:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր