Արդյո՞ք քրեական հեղինակությունները հանդիպել են Փաշինյանին
Ապրիլի 23-ին, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց շատերի համար հասկանալի դարձավ, որ առաջիկայում ՀՀԿ-ն գործադիրում կորցնելու է իր դիրքերը ու չեղարկվելու են նախկին պայամանվորվածությունները ՀՀԿ-ական իշխանության հետ:Այս իրողությունից ելնելով, հենց այդ օրվանից տարբեր խմբեր և անհատներ փորձել են հանդիպումներ ունենալ վարչապետի ամենահավանական թեկնածու, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Politik.am-ին հասած տեղեկությունների՝ այդ օրերին, Մարիոթ հյուրանոցում Փաշինյանին մոտեցել են նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք փորձել են ամենայն հավանականությամբ որոշակի պայամանավորվածություններ ձեռք բերել:
Ըստ լուրերի՝ հանդիպումը բավական կարճ է տևել ու Փաշինյանը կարծես չի արդարացրել քրեականների հույսերը:
Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը դեռևս մայիսի 11-ին գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» շարժման մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանին, ով այսօր արդեն զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոն: Ավինյանը մեր հարցումից րոպեներ անց հեռախոսազանգի միջոցով ասաց, որ չի եղել նման հանդիպում: Մենք առաջարկեցինք հերքումը այնուամենայնիվ ներկայացնել գրավոր, ինչը խոստացավ անել խոսնակը, սակայն մինչ այսօր մեր գրավոր հարցմանը չենք ստացել պատասխան: