Ի գիտություն.Գրին քարտերի հազարավոր տերեր ստիպված կլինեն վերադարձնել դրանք՝ թույլ տված սխալի համար

Քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունը տեղյակ կպահի յուրաքանչյուրին, ով սխալ քարտ կստանա, ինչպես նաեւ՝ նրանց փաստաբաններին, եթե այդպիսիք կան: Բոլոր նրանց, ովքեր ծանուցում կստանան, 20 օրվա ընթացքում պետք է վերադարձնեն գրին քարտերը USCIS-ի տրամադրած վճարված ծրարի մեջ: Փաստաթուղթը կարելի վերադարձնել նաեւ անմիջապես USCIS-ի տեղական ստորաբաժանումներ, հաղորդում է Usa-ն:
Սխալ ամսաթվով քարտը վերադարձնելուց հետո գերատեսչությունը 15 օրվա ընթացքում կուղարկի ճիշտ փաստաթուղթը: