ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա          Ողբերգական դեպք՝ վերամբարձ կռունկը կողաշրջվել է, կռունկավարը տեղում մшհացել է       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունվարի 22-ին    

16 մայիս 2018 15:17

Ահազանգ. 30-ից ավելի քաղաքացիների չեն թողնում օդանավ բարձրանալ

Ահազանգ. 30-ից ավելի քաղաքացիների չեն թողնում օդանավ բարձրանալSHAMSHYAN.com-ն էլեկտրոնային նամակ է ստացել այսօր իր ընթերցողներից մեկից, ով հայտնում է, որ այսօր՝ մայիսի 16-ի առավոտյան, ժամը 07։50-ին թռիչք էր տեղի ունենալու դեպի Սանկտ Պետերբուրգ, որն իրականացնում է «Պոբեդա» ավիաընկերությունը։ Ժամը 7-ից անցկացվել է ուղևորների գրանցում, սակայն նրանց հայտարարել են, թե՝ «ուշացել եք» և թույլ չեն տվել մոտ 30 ուղևորի օդանավ բարձրանալ։ Ընթերցողն ահազանգում է՝ ասելով, որ մարդկանց դուրս են հանում, ասում, թե՝ «ձեր մեղքն է»։ Եթե ուշացել են, այդ դեպքում ինչո՞ւ են թողել, որպեսզի ուղևորներն անցնեն գրանցումը։ Մեր ընթերցողը նաև նշեց. «Տղաս ներսում է. տատիկի հետ պիտի թռչեր։ Չգիտենք՝ ինչ է լինելու»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր