Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, դրանք ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս          ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 մայիս 2018 14:48

Այո, քաղաքապետն ընտրակեղծիքներով է ընտրվել, բայց բոլորի հրաժարականը չենք կարող պահանջել. Տեսանյութ

Այո, քաղաքապետն ընտրակեղծիքներով է ընտրվել, բայց բոլորի հրաժարականը չենք կարող պահանջել. ՏեսանյութՍաբոտաժի տարրեր չե՞ք տեսնում երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողությոններում: Վարչապետ Փաշինյանին այսօր այսպիսի հարց ուղղեցին լրագրողները՝ կառավարության նիստից հետո: «Ոչ»,- ասաց վերջինս՝ հավելելով, որ սաբոտաժի տարրեր լինել չեն կարող:
Հարցին, թե կո՞ղմ եք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական պետք է տա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»:
Ապա ավելացրեց, որ եթե մենք բոլորի հրաժարականը պահանջնենք, դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:
«Պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականը ինչի համար ենք պահանջում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր