Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

17 մայիս 2018 18:08

ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատասխանը Գոռ Վարդանյանին

ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատասխանը Գոռ ՎարդանյանինԱնդրադառնալով վերջին օրերին որոշ ֆեյք-օգտատերերի կողմից համացանցում տարածած ապատեղեկատվությանը՝ ՀԿԿՖ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել
«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, իր գործունեության 13 տարիների ընթացքում երբևէ կուսակցականացված չի եղել. այն իրենից ներկայացնում է զուտ սպորտային կազմակերպություն, որն իրականացնում է մատաղ սերնդի ֆիզիկական և հոգեկան առողջության կերտումը:
Դիմում ենք հատկապես այն մարդկանց, ովքեր սպորտից՝ և մասնավորապես կարատեի ասպարեզից գաղափար անգամ չունեն. Գոռ Վարդանյանը և նրա կողմից ստեղծված «Դոկենդո» կարատեն ոչ մի կապ չունի Անդրանիկ Հակոբյանի և նրա ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ, որը հանդիսանում է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը:
Ասենք ավելին, մեր ֆեդերացիան սկզբունքորեն դեմ է Գոռ Վարդանյանի կողմից՝ պաշտոնի չարաշահմամբ ապօրինաբար բացված կարատեի «Երևանյան ֆեդերացիաներ»-ին, որտեղ Գոռ Վարդանյանը ընդգրկում է մեր և այլ օրինական ֆեդերացիաների կողմից՝ իրենց ոչ պատշաճ վարքի և գործունեություն ծավալելու պատճառով հեռացված անձանց: Վերջինիս մասին բազմիցս մամուլին իրազեկել է մեր ֆեդերացիան, ինպես նաև այլ ֆեդերացիաներ՝ բարձրաձայնելով, որ Գոռ Վարդանյանի նմանօրինակ գործունեությունը սպորտի բնագավառում ուղղակի պառակտիչ նպատակներ է հետապնդում և միտված է կարատեն իր մենաշնորհը դարձնելուն մեր երկրում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր