Տեսանյութ. Հոգեկան առողջության ոլորտի հետ կատակել չի կարելի, հոգեկան առողջության հիմնախնդիրները անտեսել չի կարելի

Հոգեկան առողջության համաշխարհային
միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ`
1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային
օր:
Այս տարվա կարգախոսն է՝ հոգեկան առողջության
առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում:
Արմեն Սողոյանը նշեց, որ այս տարի
նույնպես Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը
հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ. «Ասոցիացիան միամսյակի շրջանակներում
մասնավոր հոգեբուժական և հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպություններին կոչ է արել այսօր բոլոր այցելուներին սպասարկել
անվճար, հետո նաև 20 տոկոս զեղչով: Այդ կազմակերպություններից են՝ «Ալֆա Բետտա» հոգեբուժական
կլինիկան, «Այգ» հոգեբանական կենտրոնը, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, հոգեկան
առողջության ծառայությունը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադականբժշկական կլինիկան, Վահան Սիմոնյան Ա/Ձ-ն»,-նշեց Արմեն Սողոյանը, հավելելով, որ հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների բացակայությունը չէ, այն մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լավակեցությունն է, որը նրան հնարավորություն է տալիս կյանքից առավելագույն հաճույք ստանալ, ինքնադրսևորվել, սեփական կյանքի հետ կապված որոշումներ ընդունել, իրականացնել դրանք:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի
տեսանյութում