Ում կընտրեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լիներ. հարցում          Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը       Իրանի ծովային շրջափակnւմը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին    

17 մայիս 2018 20:52

Սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 
Նախնական տվյալներով «Հայաստանի հողեր» կազմակերպությունից հոսպիտալացվել է շուրջ 57 մարդ, հիվանդների վիճակը թեթև և միջին ծանրության են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մասնագիտական խմբի կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն:
Հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:
Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Նախնական վարկածով գործ ունենք սննդային թունավորման հետ: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից:
Աշխատանքները շարունակվում են, տվյալները ճշտվում:
Ըստ ԱԻՆ վերջին տվյալների, Արմավիրի եւ Մեծամորի հիվանդանոցներում ժամը 20.30 դրությամբ բուժօգնություն է ստանում 60 աշխատակից։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր