Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 մայիս 2018 10:01

«Հրապարակ».Օսիպյանը տասնյակ գողականների ու քրեական հեղինակությունների հրավիրել է ոստիկանություն և զգուշացրել

«Հրապարակ».Օսիպյանը տասնյակ գողականների ու քրեական հեղինակությունների հրավիրել է ոստիկանություն և զգուշացրել«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում հանցաշխարհի ներկայացուցիչների շրջանում։

Նախօրեին ոստիկանության վեցերորդ վարչություն են հրավիրվել տասնյակ գողականներ ու քրեական հեղինակություններ, որոնց հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որ նոր իշխանության օրոք իրենց առավել զգուշավոր պահեն, զերծ մնան ակտիվ գործողություններից, քանի որ քաղաքական նոր իրողություններ և նոր ժամանակաշրջան են թևակոխել։
Ի դեպ, ոստիկանությունում կադրային «ռակիրովկաների» նոր փուլ է սկսվելու, երեկ տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, որն այդ պաշտոնին է 2016-ից, մինչ այդ Հակոբյանը ՃՈ ծառայության պետն էր, ինչպես նաև ոստիկանության օպերատիվ փնտրողական՝ 7-րդ վարչության պետը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր