Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

18 մայիս 2018 12:05

Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց. կասկածյալը 20-ամյա զինծառայող է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց. կասկածյալը 20-ամյա զինծառայող է. ՏԵՍԱՆՅՈՒԹSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 17-ին, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։
Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահներին։
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռ. Խաչատրյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերը հավանաբար կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։
Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 14-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել էր քննչական խումբ՝ ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ hարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված էր՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել էր նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի դատախազ Արմեն Աֆանդյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր