Բեկումնային փոփոխություներ են կատարվելու «Հյուսիս-հարավ»-ի ծրագրում

Ողջունելով և շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը:
Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։
Նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ չափով ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։
Հասարակության արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխություններ կատարել, որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ նախագծերի և ապագա ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։
Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա փոխգործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: