Դեռ կունենանք արևոտ օրեր, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ          Տեսանյութ.Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան       Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը    

18 մայիս 2018 19:45

ՀՀ ԱԱԾ-ն ու Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն տեսել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի 2018 թ. ապրիլի 9-ի հաղորդման մեջ հանցագործության հատկանիշեր պարունակող տվյալներ չեն հայտնաբերել: Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են 2018 թ. ապրիլի 27-ին թվագրված գրությամբ, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից 2018թ. մայիսի 4-ի գրությամբ: Իր դիմումում Ա. Սաքունցը նշել էր, որ Սերժ Սարգսյանը 2008-2018 թթ. ՀՀ նախագահ լինելու տարիներին, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն օգտագործելով, իրականացրել է հանցավոր քաղաքականություն, որի արդյունքում.
«1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել եւ ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով: Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի: ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը, ըստ պաշտոնական, տվյալների աղքատ է: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը: Կոռուպցիան դարձել է համակարգային, եւ ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին: Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի եւ ջրի աղտոտման անվերահսկելի եւ անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործելակերպի պատճառ է:
Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ. ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ եւ արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված եւ շարունակական խախտումների հետեւանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության: 2016թ. ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին: Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները»: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը իր պատասխանում նշել է, որ «2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ հարուցվել և քննվում են քրեական գործեր», իսկ մյուս կետերի առնչությամբ կարծիք է հայտնել, թե դրանք հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չեն պարունակում: Համանման պատասխան է ներկայացրել նաև ՀՀ ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը: Հանցագործության մասին հաղորդմանը գրությամբ պատասխանելով դրսևորվել է անգործությունը, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը կվիճարկի դատարանում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր