Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

19 մայիս 2018 14:13

Սպասվում են աղմկոտ ձերբակալությունններ. հրավիրվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության

Սպասվում են աղմկոտ ձերբակալությունններ. հրավիրվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության
irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցները այս օրերին հրավիրվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության։
Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժման օրերին Ավան վարչական շրջանում խաղաղ ցուցարարների վրա անհայտ անձինք հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երիտասարդներին: Հետաքննող լրագրողները պարզեցին, որ այդ անձանց հիմնական մասն աշխատում են Ավանի թաղապետարանում եւ ծեծուջարդը կազմակերպել են Տարոն Մարգարյանի ցուցումով:  Ի դեպ լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրել են , թե ինչո՞ւ է կանգնած նման «բանդայի» հետեւում։ Ի պատասխան Մարգարյանն ասել է․  «Ես դատապարտում եմ բոլոր բռնությունները եւ իրավապահները զբաղվում են դրանով, կբացահայտեն»: Իսկ հարցապնդմանը, որ այդ նույն անձինք իրեն աջակցում էին այս օրերին, Տարոն Մարգարյանը նշել է. «Ես այդ կարծիքին չեմ: Նրանք երեւանցիներ էին եւ իրենց քվեն էին տվել մեկ տարի առաջ, այժմ եկել էին իրենց քվեն պաշտպանելու»:
Այն, որ իրավապահները զբաղվում են հստակ է դառնում նաեւ ոստիկանության տարածած հաղորդագրությունների բովանդակությունից։ Միեւնույն ժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն հարցաքննության հրավիրված անձինք տալիս են  համաժողովրդական շարժման օրերին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հրաման տվողների անուններ, ովքեր քաղաքապետարանում եւ թաղապետարանում զբաղեցնում են պաշտոններ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս առումով սպասվում են սկանդալային բացահայտումներ եւ ձերբակալություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր