Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

21 մայիս 2018 09:57

Հայաստանը կստանա «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ, որը կարող է պայքարել օդային հարձակումների, գերճշգրիտ հրթիռների դեմ

Հայաստանը կստանա  «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ, որը կարող է պայքարել օդային հարձակումների, գերճշգրիտ հրթիռների դեմՀայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այս մասին հայտարարել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարի եթերում՝ հղում անելով ՀՀ պաշտպանության աղբյուրները։
«Մի քանի ամիս հետո հակաօդային միջոցների շրջանում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրները»,- ասել է հաղորդավարը։
 ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ»,- հաղորդման եթերում պատմել է Արթուր Պողոսյանը։
Ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրը մշակվել է օդից հարվածներից զորքերի և քաղաքացիական օբյեկտների մարտավարական պաշտպանության ապահովման համար։ ԶՀՀ-ն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի. ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր