Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 մայիս 2018 11:02

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է. Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը...

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է. Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը...Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է:

Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը:
Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են:

Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաև տնտեսական անկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների որակավորման բարձրացման հարցերը:
Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը:
Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:

ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր