Այս ի՞նչ տեղի ունեցավ, որ գների կտրուկ անկում նկատվեց.գործարարներն ի վերջո հասկացան
![Այս ի՞նչ տեղի ունեցավ, որ գների կտրուկ անկում նկատվեց.գործարարներն ի վերջո հասկացան Այս ի՞նչ տեղի ունեցավ, որ գների կտրուկ անկում նկատվեց.գործարարներն ի վերջո հասկացան](https://hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1526894053_22413.jpg)
Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող»,- ասաց Ատոմ Մարգարյանը:
Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել: Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են և նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:
«Ի՞նչ պետք է անի բիզնեսը: Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար: Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում: Հետևաբար, ելքը դիվերսիֆիկացիան է»,-հավելեց նա:
Նախորդ շաբաթ արձանագրվեց շաքարավազի գնի անկում՝ 1 կգ-ի համար 390-ից հասնելով 340 դրամի։ Իսկ բանանն էժանացել է՝ կիլոգրամի 900 դրամի փոխարեն դառնալով 550- 600 դրամ։