Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

21 մայիս 2018 15:12

Սոցցանցում գրառում կատարելու համար Թուրքիայում հայ կին է կալանավորվել

Սոցցանցում գրառում կատարելու համար Թուրքիայում հայ կին է կալանավորվելermenihaber.am Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար կալանավորվել է Ռոզերին Զերին, ով ազգությամբ հայ է։
«Նա կալանավորվել է Twitter-ում գրառում կատարելու համար։ Հիվանդ երեխա ունեցող մայր է։ Ամոթ Ձեզ։ Մի գրառմամբ ինչպե՞ս եք եզրակացնում, որ նա հանցանք է գործել։ Ի՞նչ եք ուզում սրանով անել։ Բավական է արդեն»,-գրել է Քարադաղը։ Զերին կալանավորվել է թուրքական իշխանություններին քննադատելու համար:
Քարադաղը նախկինում դասավանդել է Թուրքիայի Դերսիմ շրջանի դպրոցներից մեկում։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրան աշխատանքից հեռացրել են։
Իսկ Զերիի Facebook-ի լուսանկարներից երևում է, որ նա քաղհասարակության ակտիվիստ է, Ստամբուլում մասնակցել է բողոքի մի շարք միջոցառումների, որոնց ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին և այլ ոլորտի մարդկանց։
Լուսանկարը վերցված է Զերիի  Facebook-ի էջից:
Սոցցանցում գրառում կատարելու համար Թուրքիայում հայ կին է կալանավորվել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր