Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 մայիս 2018 20:18

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի հայտարարության եւ բացահայտումների մասին

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի հայտարարության եւ բացահայտումների մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ԱԱԾ տնօրենի հայտարարությանը՝ ապօրինի հարստացածներին պատժելու մասին:
«Ես կարծում եմ, որ և ԱԱԾ-ն, և մյուս բոլոր մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասված է», նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ անունների մասին է խոսքը, նրանք պաշտոնյանե՞ր են, թե՞ այլ անձինք, Փաշինյանը պատասխանեց. "ԱԱԾ տնօրենն արել է հայտարարություն, հենց լինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, դուք չեք ակնկալում, որ ես հիմա պետք է օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ: ԱԱԾ տնօրենը իրենց գործողություններն ամենօրյա ռեժիմով զեկուցում է ինձ, ես տեղյակ եմ, շատ մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետև կարծում եմ, որ նրանք պետք է իրենց գործն անեն”:
Փաշինյանն ասաց, որ կապ չունի, թե ով ներգրավված կլինի գործընթացում, եթե նույնիսկ բացահայտվի, որ իր ընտանիքի անդամների մեջ կան կոռուպցիոներներ, դա ոչինչ չի փոխի:
Հարցին, թե նախարարներն արդեն իրենց ոլորտների վերաբերյալ կոռուպցիոն գործեր ուղարկե՞լ են իրավապահներին, վարչապետը պատասխանեց. «Այո, այդպիսի ընթացք կա, և կուղարկվեն որոշ գործեր նաև իրավապահ մարմիններին: Նաև ոստիկանությունում կան այդպիսի գործեր: Բայց մենք չպետք է որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտենք»:
«Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ գիլիոտիններ չենք պատրաստվում շարել Երևան քաղաքում: Մեր խնդիր սա է՝ եթե կա պետությանը հասցված վնաս, այդ վնասը պետք է վերականագնել: Եվ Քրեական օրենսգիրքն ունի մի շարք պրոցեդուրաներ, որոնք լուծումների հնարավորություն են տալիս",- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, որ եթե գումարները վերադարձվեն բյուջե, պատիժներ չե՞ն լինի, վարչապետը պատասխանեց. «Ամեն գործի ելք կախված է գործի հանգամանքներից: Եթե կլինի գործ, կլինի նախաքննություն, և դրա արդյունքներով կարող ենք հարցին անդրադառնալ: Չկա մոդել, որ ասենք՝ այդ մոդելով ենք շաժվելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր