Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 մայիս 2018 16:53

Պետք է փոխվի վերաբերմունքը գիտության նկատմամբ, բավական է մի փոքր խրախուսանք և գիտնականը կարող է մեծ արտադրանք տալ

Պետք է փոխվի  վերաբերմունքը գիտության նկատմամբ, բավական է մի փոքր խրախուսանք և գիտնականը կարող է մեծ արտադրանք տալՀայացք մամուլի ակումբում Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը խոսեց քաղաքականության և երկրի միջազգային հեղինակության ձևավորման համար գիտության դերի Բյուրականը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու մասին:
Արեգ Միքայելյանը նշեց, որ Հայաստանը չունենալով մեծ տարածք և բնակչություն այնուհանդերձ ունի զարգացած գիտություն. «Հայ ժողովուրդը մտքի ժողովուրդ է: Նրա գլխավոր հաղթաթուղթը մտավոր ներուժն է»,- ասաց Արեգ Միքայելյանը:
 
Ինչ վերաբերվում է նոր ձևավորված կառավարությանը Արեգ Միքայելյանը սպասելիքներ ունի. «Այս կառավարությունը, երևի, ավելի «առաջնահերթ» խնդիրներ ունի լուծելու, թեպետ դեռ հարց է՝ գիտության նկատմամբ վերաբերմունքը առաջնահե՞րթ խնդիրներից պիտի լինի, թե՞ պետք է սպասենք: Նույնիսկ, եթե վերցնենք, որ սոցիալական բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջնակարգ են, դրանք լուծելուց հետո անմիջապես պետք է հասկանալ, որ երկիրը կարող է առաջընթաց ունենալ գիտության զարգացման շնորհիվ: Ընդամենն ակնկալվում է, որ բյուջեից հատկացումները մի փոքր ավելանան, իսկ ամենակարևորը պետք է փոխվի  վերաբերմունքը գիտության նկատմամբ: Գիտնականին խոշոր չափերի ֆինանսավորում պետք չէ, բավական է մի փոքր խրախուսանք, և գիտնականը կարող է մեծ արտադրանք տալ»,-նկատեց Արեգ Միքայելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր