Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 մայիս 2018 13:47

Քաղաքացիները կարող են տարեկան մեկ անգամ անվճար հետազոտվել

Քաղաքացիները կարող են տարեկան մեկ անգամ անվճար հետազոտվելՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում.
1) առողջապահական հարցերով կրթում
2) զարկերակային ճնշման չափում,
3) գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),
4) կրծքագեղձի զննում,
5) Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),
6) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,
7) մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:
Նախարարությունը կոչ է անում օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր