ԵԱՏՄ-ում իմ բացակայությամբ հայտարարություն է ընդունվել, իմ գործընկերներին հարցեր ունեմ          Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ       Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ    

22 մայիս 2018 16:50

Տարոն Մարգարյանը արդյո՞ք կհրաժարվել ծառայողական մեքենաներից

 Տարոն Մարգարյանը արդյո՞ք կհրաժարվել ծառայողական մեքենաներիցԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարվել կամ նվազեցնել քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաների թիվը: Կառավարության անդամների ծառայողական մեքենաներից հրաժարվելու գործընթացի համատեքստում լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է նման զիջումների գնալ:
«Մենք ունենք ծառայություններ, որոնց անհրաժեշտ են մեքենաները՝ աշխատանքների կազմակերպման եւ վերահսկողության համար: Եթե անհրաժեշտություն եղավ, մենք էլ ենք պատրաստ վերանայելու եւ կրճատումներ իրականացնելու»,- ասաց քաղաքապետը:
Կառավարության վերջին նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվեցին իրենց գրասենյակներին տրամադրված ծառայողական որոշ ավտոմեքենաներից: Ընդհանուր կրճատվեց 5 ծառայողական ավտոմեքենա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր