ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

22 մայիս 2018 17:20

Միապետը տվել է արտոնություն տարբեր մարդկանց. Մելքումյանը՝ ՀՀԿ-ականներին

Ինձ տխրեցրեց այն փաստը, որ ՄԻՊ 2017թ. տարեկան հաշվետվության զեկույցի ժամանակ հարց հնչեցրեց 3 պատգամավոր, ելույթ ունեցավ 2 պատգամավոր: Սա վկայում է այն մասին, որ ոլորտի նկատմամբ կա՛մ հավատ չկա, կա՛մ այնքան գոհ են, որ լրացուցիչ ասելու բան չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «2017թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այն, ինչ նկարագրված է հաղորդման մեջ, թույլ է տալիս ասել, թե ոնց կարող էր այս երկիրն այս պրոբլեմներով շարունակել ապրել: Դրանք լրջագույն խնդիրներ էին, հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, որոնց մասին գիտեն բոլորը»,- ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով տուգանքների թեմային, նա նշեց. «Նվազագույն աշխատավարձը որ 55,000 դրամ է, ո՞նց կարող է մարդը այդքան տուգանք տալ: Մենք դիմել ենք, հարցերը չեն լուծվել: Մարդու իրավունքները զանգվածային խախտելու համար պատասխանատվության ենթարկվող եղե՞լ է, թե ոչ: Կոնկրետ մարդիկ կան, որոնք սոցիալական, տնտեսական աղետի են բերել երկիրը ու պատասխանատվություն չեն կրել»:
Մելքումյանը նկատեց, որ եղել է քաղաքական միապետություն, միապետը տվել է արտոնություն տարբեր մարդկանց, առաջացել է տնտեսական մոնոպոլիա, իրավական համակարգը սպասարկել են այդ հարաբերությունները, որ ներդրում այդտեղ չգա. «Սա մարդու իրավունքների զանգվածային խախտում է: Այս մոդելի հեղինակը քաղաքական մեծամասնությունն է այս դահլիճում: Իրենց օրենքները բերել էստեղ դակել են, ընդդիմության օրինագծերըմերժել են բոլորը, ընդդիմությունն էլ գնացել է փողոց, այնտեղից եկել է, որ իր նախագծերն իրականացնի: Քաղաքականություն է, երբ մի մասը զիջում ես, որ ամբողջը պահպանես, եթե չեք կարողացել զիջել, ուրեմն դուք հեռու եք քաղաքականությունից: Իրավունք չունեք քաղաքականությունից խոսել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր