«Հրապարակ».ՀՀԿ-ն դեռ «բլիժնի բոյ» չի մտնի, բայցև չեն էլ թողնելու, որ նորերն ինչ ուզեն, անեն էս երկրում

Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստին Սերժ Սարգսյանն ասել է՝ ճանապարհային քարտեզ այս պահին չենք նախատեսում․ կարող ենք հազար քարտեզ գծել, բայց զարգացումները կարող են ընթանալ հազարմեկերորդ տարբերակով․ «Մեր գործողությունները լինելու են իրենց գործողություններից ածանցված եւ բացառապես օրենքի շրջանակներում, չենք խանգարելու, բայցեւ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»։
ՀՀԿ-ում վերջին օրերին հասկացել են, որ իրենք «ահագին» կուռ են։ ՀՀԿ կանանց խումբը՝ Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, Ջեմմա Բաղդասարյան, նախորդ շաբաթ մեկնել էր Չինաստան՝ հեղափոխությունից տուժած նյարդերը կազդուրելու, բայց վերադարձել են եւ պատրաստ են «պայքարի»։ Ավելին՝ ՀՀԿ խորհրդի նիստերից ավանդաբար բացակայող Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, եւ ՍԱՍ-ի Արտակը պարտաճանաչ մասնակցում են դրանց՝ մտածելով, որ «դիրեկտորը հաստատ մի բան գիտի»։ «Դիրեկտորը», բնականաբար, Սերժ Սարգսյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում