Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

23 մայիս 2018 17:50

Նախատեսվում է վերականգնել ԼՂ բանակցային գործընթացը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սպասում է մտնել երկխոսության մեջ եւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մեջ համանախագահների հետ։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ–ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝  պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին՝ փոխվել է արդյոք Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում եւ պատրաստ է ԱԳՆ ներկայիս ղեկավարությունը հետեւել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մնացականյանի խոսքով՝ նրանց համար շատ կարեւոր է այդ գործընթացի դինամիկան պահպանել, որովհետեւ դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակել խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Դա արտահայտվել է ե՛ւ վարչապետի կողմից ե՛ւ տարբեր առիթներով մեր կողմից։ Մեզ համար շատ էական է դինամիկան պահպանելը։ Մենք պայմանավորվեցինք, որ մոտակա ժամանակներս մեզ հնարավորություն կտրվի հանդիպել եւ վերականգնել ամբողջ գործընթացը»,–ասել է ԱԳ նախարարը։
Միաժամանակ, նա  նշել է, որ իրենք հնարավորություն ունեցել են խոսելու  համանախագահների հետ, եւ արդեն կապի մեջ են այն առումով,  որ հեռախոսազրույց են ունեցել։  Համանախագահները տեղեկացրել են ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին։  Մնացականյանի փոխանցմամբ, հունիսին նախատեսվում  է վերականգնել այդ գործընթացը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր