«ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել          Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է       «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան    

24 մայիս 2018 10:11

«Ժողովուրդ».Բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երևանի վարչական շրջանների և մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների և քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն:

Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեև փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն «ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր