Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 3-ի համար       Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին    

24 մայիս 2018 10:59

Ռուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի,նոր սահմանափակումներ կկիրառվեն

Ռուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի,նոր սահմանափակումներ կկիրառվենՌուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի. ՌԴ Աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը նոր սահմանափակումներ է նախատեսում առանց մուտքի վիզայի երկրներից աշխատանքային միգրանտների համար: Հանրային քննարկման նպատակով փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի դաշնային պորտալում, փոխանցում է «RG»-ն:
Այժմ Ռուսաստանումաշխատելու համար արտոնագիր ստանալիս աշխատանքային միգրանտի համար միակ սահմանափակումը հենց արտոնագրի արժեքն է: Եթե մարզը համարում է, որ իրենց աշխատանքային միգրանտներ հարկավոր չեն, ապա արտոնագրի գինն այնքան է բարձրանում, որ ոչ բոլոր միգրանտները կարող են իրենց թույլ տալ վճարել դրա համար: Իսկ եթե աշխատուժ է հարկավոր, ապա գինը հասնում է նվազագույնի:
ՌԴ աշխատանքի նախարարությունում, սակայն, համարել են, որ այսպիսի «պաշտպանիչ» մեխանիզմը բավարար չէ և նորն են առաջարկել: Մարզերին մասնագիտությունների ցուցակներ կազմելու իրավունք կտրվի, որոնց համաձայն էլ արտոնագրերով միգրանտները կարող են աշխատել: Եթե օտարերկրացին չի տիրապետում ցուցակում նշված մասնագիտություններից որևէ մեկին, ապա արտոնագիր ստանալ և աշխատել դրանով տվյալ մարզում հնարավոր չի լինի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր