Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 մայիս 2018 17:07

էրեբունիում անչափահասին մահակով ծեծի ենթարկած Վովա Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրը կալանավորվեց

էրեբունիում անչափահասին մահակով ծեծի ենթարկած Վովա Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրը կալանավորվեցArmtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Երեկ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գորադրմամբ խուլիգանություն):
Սարգիս Հակոբյանի հետ դեպքի վայրում եղած մյուս երեք անձը երեկ սահմանված ժամին չեն ներկայացել նախաքննական մարմնին եւ քննիչը որոշում է կայացրել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարել է ոստիկանության համապատասխան բաժնին: Այսօր նրանք ձերբակալվել են:
Երեկ որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ, որոնցից մեկին՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով). վերջինս ՀՀ պետական դրոշը գցել էր գետնին, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում նրանք կասկածվում էին ավելի մեղմ հոդվածով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով (ծեծ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր