Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

24 մայիս 2018 17:52

«Պարմա» սուպերմարկետում ժամկետանց ձուկ, մայոնեզ, երշիկ, խոզապուխտ և ձու է հայտնաբերվել և ոչնչացվել. ՍԱՊԾ

«Պարմա» սուպերմարկետում ժամկետանց ձուկ, մայոնեզ, երշիկ, խոզապուխտ և ձու է հայտնաբերվել և ոչնչացվել. ՍԱՊԾՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4 կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու):
Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37 կգ և 2201 տուփ (հատ) ապրանքի համար (զովացուցիչ ըմպելիքներ, չորաձուկ, երշիկի տեսականի, գարեջուր, հալվա, բնական հյութ, կետչուպ, մսային կիսաֆաբրիկատ, պանրի տեսականի, շոկոլադե սալիկներ, շերտավոր խմոր, աղի սիսեռ, սոուս, տարբեր ապրանքանիշերի սուջուխներ, բաստուրմաներ, լորի ձու, հումուս, մարինադ, մեղր, քաղցր յոգուրտ, նրբերշիկ, ապուխտի տեսականի, պաղպաղակ, ըմպելի յոգուրտ, կարագ, համեմունք, բանջարեղենային պահածո, ձուկ, աղ, չաման, չիր, ձեթ, հաց, մանանեխ, իշլի քյուֆթա, պելմեններ, քացախ, թխվածքաբլիթ, օղի, կոնյակ, լիկյոր, ռոմ, վիսկի) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր