Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մայիս 2018 16:36

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվություններըԵրբ օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ԱՅԲ կրթական հիմնադրամի՝ ֆինանսական աուդիտի կազմակերպման հանձնարարության մասին, դպրոցի ղեկավար կազմը մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ իրենք ամեն տարի անցել են ֆինանսական աուդիտ ու թաքուն ծախսեր չունեն:
Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այբի հետ կապված... Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...»:
Այսօր, «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԿԳ նախարարի գրառմանն ու հանձնարարությանը, նշել է, որ նախարարը պետք է վերանայի իր մոտեցումները.
«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, եւ նախորդ տարի որոշել ենք Հայաստանի եւ «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: 
Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երեւույթներ են: Մենք մեծ հույսով հետեւում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Բայց կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաեւ «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:
Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես եւ Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:
Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Յանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր