Վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործով
![](https://news.am/img/news/45/30/07/default.jpg)
Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությանարդյունքում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունում 423.387.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47հազար վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը: Ըստ ԴԱՀԿ ծառայության կողմից տրվածպարզաբանման՝ կատարողական վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից՝պարտապանի անձնագրի համարի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տվյալների բացակայությանպատճառով:
Սակայն պարզվել է, որ մերժված 5113 վարույթներում պարտապանների հանրային ծառայությունների համարանիշերիվերաբերյալ տվյալներ առկա են եղել: Ընդ որում, վերը նշված վարչական ակտերով 989 անձի վերաբերյալ (նրանց վերաբերյալստացվել է 1798 վարչական ակտ) ծառայությունում հարուցվել են այլ կատարողական վարույթներ: Այսինքն` էլեկտրոնայինհամակարգի կողմից 1798 վարչական ակտով կատարողական վարույթի հարուցումն անհիմն կերպով մերժվել է, որիարդյունքում 17.117.800 ՀՀ դրամ գումարը չի բռնագանձվել:
Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականին հարուցված և ավարտված վարույթներով 1.000.000 ՀՀ դրամըգերազանցող` բռնագանձման ենթակա գումար ունեցող 120 պարտապաններ, իսկ 2017 թվականին ավարտված վարույթներով` 86 պարտապաններ ունեցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չիտարածվել: Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 152.818.000 ՀՀ դրամ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: