Զգուշացեք քրոնիկ հազից          Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

25 մայիս 2018 20:20

Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ պետի գեղեցկուհի տիկինը. լուսանկար

ԱԱԾ նորանշանակ պետի Արթուր Վանեցյանի կինը 36-ամյա Նոնա Վանեցյանն է: Սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում:
Իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Այնուհետև աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ:
2015-2016 թվականներին Վանեցյանի կինն աշխատել է նաև ԱԻՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Հատկանշական է, որ ըստ մեր տեղեկությունների, այս պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Նոնան պարգևատրվել է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի կողմից՝ աշխատանքը լավ կատարելու համար:
2017-ից Նոնա Վանեցյանն իրեն փորձում է նաև բիզնեսի ոլորտում:
2017-ի օգոստոսից նա հիմնել ու աշխատեցնում է «Վիլլա Մոնտեսորի» մանկական կենտրոնը, որտեղ հատուկ մեթաբանությամբ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում զարգանալ իր ցանկացած ձևով՝ խաղերի միջոցով: Ի դեպ, սա Հայաստանում գործող ամենաթանկ արժեցող մանկական կենտրոններից մեկն է:
Նոնան ու Արթուրն ունեն 2 որդի՝ Արտյոմն ու Դավիթը:
Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ պետի գեղեցկուհի տիկինը. լուսանկար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր